Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա այցի նախապատրաստական ակտիվ աշխատանքներ են տարվում։ Այս մասին, ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ, հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ ամսաթիվը դեռ հայտնի չէ։ Հուլիսի 3-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն Աստանայում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում, Պուտինի հրավիրել է Թուրքիա։ Ի պատասխան՝ Պուտինն ասել է, որ ընդունում է հրավերն ու պատրաստ է «մոտ ժամանակներս» այցելել Թուրքիա։ |