ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեղավոր է 350 հազար ռուս զինվորների մահվան համար։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ երեկ երեկոյան Սաարբրյուկենում կայացած համաժողովի ժամանակ, հաղորդում է DW-ն։ «Մեր տվյալներով, չնայած մենք հստակ չգիտենք, 350 հազար ռուս զինվոր է զոհվել կամ լուրջ վնասվածքներ ստացել։ Եվ ամեն օր ավելանում է այդ թիվը։ Եվ այս ամենը՝ հանուն Պուտինի իմպերիալիստական երազանքի»,- ասել է Շոլցը։ |