ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Գինեվետում ՏԻՄ-ը ներգրավել է ոստիկաններին օրենքի խախտման գործընթացում». Օլեգ Դուրգարյան
19:12, 25.07.2024 | mamul.am
1253 | 0

Հուլիսի 10-ին Վեդի համայնքի Գինեվետ բնակավայրում տեղի էր ունեցել հանքի թեմաներով լսումներ, որին թույլ չէին տվել մասնակցել համայնքի բնակիչներին, և ոչ միայն: Այսօր քննարկման ժամանակ այդ թեմային անդրադարձել է «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուրգարյանը` նշելով, որ դա աննախադեպ է վերջին տարիների ընթացքում. «Գինեվետում տեղի ունեցածը ժողովրդական արժեքների խոշորագույն ոտնահարում է եղել մի համայնքի տարածքում, քանի որ այդպիսի երևույթ հնարավոր է, երևի թե, Բելառուսում կամ, միգուցե, Ադրբեջանում, որովհետև թույլ չտալ մարդկանց մասնակցել լսումներին և նաև խոչընդոտել դրան ոստիկանական վերահսկմամբ, հատուկ է միայն տոտալ կառավարում ունեցող երկրներին, ինչն աննախադեպ է: Վերջին տարիների ընթացքում, սկսած 2015թ-ից, ես չեմ հիշում այսպիսի դեպք: Գինեվետում տեղի ունեցածը աննախադեպ է նաև նրանով, որ ՏԻՄ-ը ներգրավել է ոստիկաններին օրենքի խախտման գործընթացում: Ոստիկանները, միգուցե չիմանալով, իրականացրել են այն, ինչ այդ պահին իրենց հրահանգվել է: Ականատեսները նշում են, որ ՏԻՄ-ը հաճախ հորդորում էր ոստիկանությանը` կարգ ապահովել, իսկ թե որն է կարգը, ես չգիտեմ: Շատ նորմալ է, որ հանրային լսումների ժամանակ տեղի ունենան բանավեճեր, և մարդիկ բարձր ձայնով խոսեն՝ իրենց կարծիքը պնդեն, բարձրացնեն պլակատներ՝ հայտնելով իրենց անհամաձայնությունը. այլապես հանրային լսումների կարիքը չէր լինի: Շատ հնարավոր է, որ մենք այստեղ գործ ունենք տեղական ինքնակառավարման մարմինների կողմից չափազանցեցված ինչ-որ տեղեկությունների ներկայացման»:

«Գինեվետում ՏԻՄ-ը ներգրավել է ոստիկաններին օրենքի խախտման գործընթացում». Օլեգ Դուրգարյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր