ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +16 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Ռուսաստանը դուրս է բերել բոլոր ռազմանավերն Ազովի ծովից
19:48, 25.07.2024 | mamul.am
5215 | 0

Ռուսաստանը դուրս է բերել բոլոր ռազմանավերն Ազովի ծովից, հայտարարել է Ուկրաինայի ռազմածովային ուժերի խոսնակ Դմիտրի Պլետենչուկը։

«Նախկինում նրանք կարող էին հիմնվել Ազովում կամ պարբերաբար մտնել, օրինակ, Տեմրյուկ, կամ պարբերաբար գտնվել Տագանրոգի ծոցում, բայց այժմ նրանք որոշել են լքել ջրային տարածքը»,- ասել է Պլետենչուկը հեռուստամարաթոնի ժամանակ:

Նա պնդում է, որ ուկրաինացի զինվորականները «Կավկազ» նավահանգստում ոչնչացրել են «Սլավյանին» լաստանավը, որը ռուսական բանակն օգտագործել է նյութատեխնիկական ապահովման համար։ Դրանից հետո բոլոր ռուսական ռազմական նավերը դուրս են բերվել ջրային տարածքից։

«Այսինքն, այն օգտագործվում էր միջազգային բեռնափոխադրումների համար, քանի դեռ չէին վնասվել նախորդ 2 երկաթուղային լաստանավերը։ Այն օգտագործվում էր Ռուսաստանի Դաշնության ռազմական լոգիստիկայի շահերից ելնելով և իրականում միակ նման տարրն էր, որը կապում էր մայրցամաքային երկաթուղին Ղրիմի երկաթուղու հետ»,- նշել է նա։

Ընդհանուր առմամբ, Ռուսաստանը պատերազմի ընթացքում կորցրել է ավելի քան 20 ռազմանավ, ներառյալ խոշոր դեսանտային նավերը, սուզանավերը և ֆլագմանական «Մոսկվա» հածանավը: Մինչև Ուկրաինա ներխուժումը Սև ծովում ռուսական նավատորմը բաղկացած էր ավելի քան 70 նավից։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր