Հնդկաստանում երեխա է ծնվել, որը միաձուլված է մեկ այլ մարմնի հետ, որը լիովին զարգացած չէ: Արդյունքում երեխան ծնվել է 2 դեմքով, 4 ձեռքով և 4 ոտքով, գրում է Daily Mail-ը։
«Երեխայի կրծքից դուրս են ցցվել թերզարգացած ոտքերն ու ձեռքերը»,- նշել է աղբյուրը։ Երեխան մահացել է ծնվելուց 5 ժամ անց, չի ունեցել սնվելու ֆիզիլոգիական հնարավորություն:
Այս պաթոլոգիան այնքան հազվադեպ է, որ բժիշկները դրա համար հատուկ անուն չունեն, եզրափակել է հրատարակությունը։