Անհայտ անձինք ՌԴ Դաղստանի Հանրապետության Կասպիյսկ քաղաքում բնակելի շենքերից մեկում ներխուժել են բնակարան և սպառնում են պայթեցնել, գրում են ռուսական լրատվամիջոցները։ Դեպքի վայրում աշխատում են ՕՄՕՆ-ն ու ՆԳՆ աշխատակիցները։ Բարձրահարկ շենքի բնակիչները տարհանվել են։ Այս պահին բանակցություններ են ընթանում նրանց հետ։ Նախնական տեղեկություններով՝ այնտեղ գտնվում են ահաբեկչությունների նախապատրաստմանը մասնակցելու համար կասկածվողներ։ |