ԱՄՆ նախկին նախագահ, նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը սոցցանցում հրապարակել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի՝ հատված Քոնգրեսում ունեցած ելույթից: Այդ հատվածում ասվում է, որ Իրանն է մահափորձ կատարել Թրամփի դեմ: «Եթե նրանց հաջողվի ինձ սպանել, իսկ նման տարբերակ հնարավոր է, ապա հուսով եմ, որ ԱՄՆ-ն կջնջի Իրանը Երկրի երեսից, քանի որ հակառակ դեպքում ամերիկյան առաջնորդներին վախկոտների տեղ կդնեն»,- գրել է Թրամփը: Նշենք, որ ավելի վաղ ամերիկյան ԶԼՄ-ները հայտնել էին, որ Գաղտնի ծառայությունն ուժեղացրել է անվտանգության միջոցառումները նախկին նախագահի շուրջ այն բանից հետո, երբ տեղեկություն է ստացվել, որ Իրանը մտադիր է սպանել նրան: |