Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը քննադատել է ԱՄՆ Քոնգրեսում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի ելույթը: «Չի կարելի անտեսել անմեղ մարդկանց, անպաշտպան երեխաների սպանությունները: Անհնար է հանցագործին «մաքրել» ծափահարություններով: Անմեղ արյունը երբեք չի խնայում կեղեքողին»,- X-ում գրել է Փեզեշքիանը: Հուլիսի 24-ին Նեթանյահուն ելույթ է ունեցել Քոնգրեսում, որում հայտարարել է, որ կավարտի Գազայում ռազմական գործողությունները, եթե պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը վայր դնի զենքն ու ազատ արձակի պատանդներին: |