Մոսկվայում սպայի ավտոմեքենայի պայթեցման մեջ կասկածվողը Թուրքիայից տեղափոխվել է Ռուսաստան, գրում են ռուսական ԶԼՄ-ները՝ հղում անելով ՌԴ ԱԴԾ-ին: ԱԴԾ-ի տարածած տեսանյութում Վոլգոգրադի 29-ամյա բնակիչ Եվգենի Սերեբրյակովն ասում է, որ ավտոմեքենայի տակ ռումբ է տեղադրել, որը, իբր, հավաքել է Ուկրաինայի Անվտանգության ծառայությունից կուրատորի հսկողության տակ: Նա նաև պնդել է, որ կուրատորն իրեն 10-20 հազար դոլար և Ուկրաինայի քաղաքացիություն է առաջարկել: |