ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Երկիրն ավելի ու ավելի է տաքանում և վտանգավոր դառնում բոլորի համար». ՄԱԿ
12:00, 26.07.2024 | mamul.am
3543 | 1

Միլիարդավոր մարդիկ ամբողջ աշխարհում բախվում են ծայրահեղ շոգի «համաճարակի», վերջին օրերին ամբողջ աշխարհում միջին օրական ջերմաստիճանի ռեկորդներ են սահմանվում: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, փոխանցում է Reuters-ը:

ԵՄ՝ կլիմայի փոփոխության ծառայությունն (Copernicus) անցած կիրակի՝ հուլիսի 21-ը, հայտարարել է դիտարկումների պատմության մեջ ամենաշոգ օրը:

«Դրանից հետո ջերմաստիճանը շարունակել է բարձրանալ հուլիսի 22-ին և 23-ին: Այլ կերպ ասած, անցած կիրակի, երկուշաբթի և երեքշաբթի օրերը դիտարկումների պատմության մեջ 3 ամենաշոգ օրերն էին: Երկիրն ավելի ու ավելի է տաքանում և վտանգավոր դառնում բոլորի համար: Միլիարդավոր մարդիկ բախվում են ծայրահեղ շոգի համաճարակի»,- ասել է Գուտերեշը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր