ԱՄՆ-ի ողջ քաղաքական էլիտան տառապում է ռուսատյացությամբ, և Մոսկվան այդ հարցում «վարդագույն ակնոցներ» չի կրում։ Այս մասին, ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Մենք «վարդագույն ակնոցներ» չենք կրում։ ԱՄՆ-ի ողջ քաղաքական էլիտան, որի ներկայացուցիչ է Դոնալդ Թրամփը, տառապում է տոտալ ռուսատյացությամբ։ Հենց Թրամփի օրոք պատժամիջոցների արշավ սկսվեց Ռուսաստանի դեմ, ուստի մեզ համար նա քիչ է տարբերվում մյուս բոլոր թեկնածուներից»,- ասել է Պեսկովը։ |