Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Լաոսի մայրաքաղաք Վիենտյանում հանդիպում է ունեցել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ, հաղորդում են Թուրքիայի ԱԳՆ դիվանագիտական աղբյուրները։ Լաոսում ընթանում է Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) անդամ երկրների նախարարների հանդիպումը։ Լավրովն ու Ֆիդանը քննարկել են երկկողմ հարաբերությունների վիճակը, տնտեսական մի շարք հարցեր և համագործակցությունն էներգետիկայի ոլորտում։ Մտքեր են փոխանակվել նաև Ուկրաինայի հակամարտության, Գազայի հատվածում իրադարձությունների զարգացման, Սիրիայում իրավիճակի և տարածաշրջանային օրակարգի այլ հարցերի շուրջ։ |