Մոսկվայում ձերբակալվել է «Օբորոնէներգո» ընկերության տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտի նախկին պետ Մարկ Մանուկյանը, հայտնում է ТАСС-ը: Նշվում է, որ նա ձերբակալվել է ընկերության գույքի հափշտակության քրգործի շրջանակներում։ Նրան ներկայացվել է նաև անփութություն դրսևորելու մեղադրանք: Մանուկյանն ընդունել է մեղքը, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել որոշակի գործողություններ կատարելու արգելքը։ |