Իսրայելի կողմից վերահսկվող Գոլանի բարձունքներում գտնվող Մաջդալ Շամս գյուղի վրա հրթիռային հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ, մոտ 30-ը վիրավորվել են։ Այս մասին հայտնել է Al Jazeera հեռուստաալիքը։ Ըստ տեղեկությունների՝ հարավային Լիբանանից արձակված հրթիռներից մեկը պայթել է տեղի մարզադաշտում, զոհերի և վիրավորների մեծ մասը դեռահասներ են։ Ինչպես հայտնում է Al Jadeed հեռուստաալիքը՝ վկայակոչելով իսրայելական բժշկական ծառայության աղբյուրները, 7 երեխա է տեղափոխվել հիվանդանոցներ ծանր վնասվածքներով, ևս 30 մարդ տուժել է։ |