Հուլիսի 27-ի լույս 28-ի գիշերը իսրայելական ինքնաթիռները հարվածներ են հասցրել լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման 7 թիրախների, այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակը։ Նշվում է, որ հարձակման օբյեկտների թվում կան զինապահեստներ ու տարբեր ենթակառուցվածքներ։ Նախօրեին հայտնել էինք, որ Լիբանանը գնդակոծել է Գոլանի բարձունքները։ Նեթանյահուն ասել էր, որ հարձակումն անպատասխան չի մնա։ «Հըզբոլլահ»-ը հերքել էր իր առնչությունը հարձակմանը: |