Կատարի էմիրի հարսն արագընթաց գնացքով Նիսից Ֆրանսիայի մայրաքաղաք ուղևորվելու ժամանակ ենթարկվել է կողոպուտի։ Նա իր ճամպրուկներում տանելիս է եղել անձնական թանկարժեք իրեր։ Ճանապարհին նա հայտնաբերել է, որ դրանք չկան: Դրանից հետո գնացքը կալանվել է Տուլոնի կայարանում։ Նա կանգնել է այնտեղ 20 րոպե։ Քաղաքի ոստիկանությունը խուզարկել է գնացքը, սակայն չի գտել ոչ կորուստը, ոչ էլ գողերին։ Տեղի ունեցածի վերաբերյալ հետաքննություն է սկսվել, գրում է Parisien-ը։ |