Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը հայտարարել է, որ իր երկիրը չի ճանաչում Վենեսուելայում կայացած նախագահական ընտրությունների արդյունքները և քվեարկության արդյունքներով առաջնորդ է համարում ընդդիմադիր Էդմունդո Գոնսալեսին, հաղորդում է ТАСС-ը: «Տվյալները վկայում են ընդդիմության ջախջախիչ հաղթանակի մասին, և աշխարհը սպասում է, որ Մադուրոյի կառավարությունն ընդունի պարտությունը։ Արգենտինան չի ճանաչում հերթական խաբեությունը և հույս ունի, որ զինված ուժերն այս անգամ կպաշտպանեն ժողովրդավարությունն ու ժողովրդի կամքը»,- գրել է Միլեյը՝ X-ում: Ավելի վաղ Վենեսուելայի ընտրական հանձնաժողովը հայտարարել էր, որ Մադուրոն հաղթում է նախագահական ընտրություններում։ |