Օլիմպիական խաղերի կազմակերպիչները չեղարկել են Սենում եռամարտի մարզումների 2-րդ օրը, որը պետք է կայանար երկուշաբթի, քանի որ գետում ջուրն աղտոտվել է տեղատարափ անձրևների հետևանքով, հաղորդում է AFP-ն։ Սենում ջրի որակը կախված է Փարիզում և նրա շրջակայքում տեղացող անձրևների քանակից։ Հորդառատ անձրևները, ինչպիսին տեղի ունեցավ ուրբաթ՝ խաղերի բացման հանդիսավոր արարողության ժամանակ, հեղեղում են քաղաքային կոյուղու համակարգը։ Վերջին տասնամյակում Ֆրանսիայի իշխանությունները 1,4 մլրդ եվրո են ներդրել Սենի մաքրման համար: |