ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+25 °C
Փեզեշքիանի երդմնակալությանը ներկա կլինեն 70 երկրների պատվիրակություններ, այդ թվում՝ Հայաստանի. #IRNA
12:30, 29.07.2024 | mamul.am
2609 | 0

Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը, որը կկայանա վաղը՝ հուլիսի 30-ին, ներկա կլինեն ավելի քան 70 օտարերկրյա պատվիրակություններ և 600 տեղական ու միջազգային լրագրողներ, գրում է IRNA-ն։

Նշվում է, որ Տաջիկստանը, Թուրքմենստանը, Կենտրոնական Աֆրիկան, Պակիստանը, Սիրիան, Սերբիան, Կուբան, Ադրբեջանը, Հայաստանը, Վրաստանը և Գվինեա-Բիսաուն կմասնակցեն նախագահի և վարչապետի մակարդակով։ Ռուսաստանի, Ալժիրի, Բելառուսի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Մալայզիայի, Իրաքի, Բուրկինա Ֆասոյի, Ուգանդայի, Կոմորյան կղզիների, Մալիի, Շրի Լանկայի, Սենեգալի և Հյուսիսային Կորեայի պատվիրակությունները կմասնակցեն խորհրդարանի նախագահների մակարդակով, ԱՄԷ-ն, Լիբանանը, Հորդանանը, Մյանմարը, Զիմբաբվեն, Ղրղզստանը, Բրազիլիան, Մալդիվները և Գաբոնը կներկայանան փոխնախագահի և փոխվարչապետի մակարդակով, Տանզանիան, Նիգերը, Վենեսուելան, Բահրեյնը, Եմենը, Լիբիան, Եգիպտոսը, Սուդանը, Բոլիվիան, Քուվեյթը, Մավրիտանիան, Մյանմարը, Կոնգոն, Գամբիան և Էրիթրեան՝ արտգործնախարարների մակարդակով: Բացի այդ, այլ երկրներ, ներառյալ՝ Հնդկաստանը, Նիկարագուան, Նիգերը, Գանան, Բուլղարիան, Հունգարիան, Իսլանդիան, Թունիսը, Կոլումբիան, Էկվադորը, Մեքսիկան, Չիլին, Ուրուգվայը, Մալթան և Սիերա Լեոնեն արարողությանը կուղարկեն իրենց նախարարներին կամ դեսպաններին։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր