ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+29 °C
Ամուսինները տեղում մահացել են, որդին տեղափոխվել է հիվանդանոց
15:06, 29.07.2024 | mamul.am
20594 | 1

Այսօր՝ հուլիսի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:50-ի սահմաններում «Mercedes» մակնիշի բեռնատարն Աճառյան փողոցում, «Հարսնաքար» ռեստորանային համալիրի հարևանությամբ վարերթի է ենթարկել 3 հետիոտնի։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածներից 2-ը տեղում մահացել են, 1-ը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր ժամանած շտապօգնության խումբը արձանագրել է 2 հետիոտնի մահը, իսկ մյուսին տեղում առաջին բուժօգնություն ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց։ Դեպքի վայրում հավաքվածները նշել են, որ մահացածներն ամուսիններ են, իսկ վիրավորը նրանց որդին է։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր