Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունն այն մասին, թե Թուրքիան կարող է ներխուժել Իսրայել, կունենա տարածաշրջանային և միջազգային հետևանքներ, սակայն այդ տարբերակը գործնականում անիրատեսական է: Այս մասին հայտարարել է թուրք փորձագետ, Անկարայի Գլոբալ խորհրդատվական խմբի (Ankara Global Advisory Group) ղեկավար Հուսեյն Բաղջին։ «Նախագահի հայտարարությունն, անշուշտ, տարածաշրջանային և միջազգային հետևանքներ կունենա։ Միևնույն ժամանակ, գրեթե անհնար է թվում Թուրքիայի միանձնյա միջամտությունը Գազայում՝ Լիբիայի կամ Ղարաբաղի օրինակով։ Դա չի բխում ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի շահերից։ Պաղեստինի խնդիրը կարող է լուծվել համաշխարհային տերությունների և արաբական աշխարհի երկրների աջակցությամբ։ Սա Թուրքիայի ազգային հարցը չէ, այլ արաբական աշխարհի խնդիրը, որը շարունակվում է տարիներ շարունակ»,- ТАСС-ի հետ զրույցում ասել է փորձագետը։ |