Վենեսուելայում շարունակվում են բողոքի զանգվածային ակցիաները՝ նախագահական ընտրություններում Նիկոլաս Մադուրոյի հաղթանակից հետո: Ցուցարարները փակում են ճանապարհները, նետում հրկիզիչ խառնուրդով շշեր, վառում Մադուրոյի պաստառները և քանդում Ուգո Չավեսի հուշարձանները։ Բողոքի ցույցեր են տեղի ունենում միանգամից մի քանի խոշոր քաղաքներում։ Կարակասում և Մարակայում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել, իսկ ցուցարարները փակել են Բարկիսիմետոյի մայրուղու մի մասը: Կորոյում և շատ այլ քաղաքներում ցուցարարները քանդել են հանգուցյալ նախագահ Ուգո Չավեսի արձանը։ Ցուցարարները դժգոհ են ընտրությունների արդյունքներից. պաշտոնական տվյալներով՝ պետության ղեկավարի պաշտոնում երրորդ անգամ է ընտրվել Մադուրոն, ընդդիմությունը հայտարարում է զանգվածային կեղծիքների մասին։ |