ԱՄՆ նախկին նախագահ, նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի շտաբը մտադիր է գովազդային արշավ սկսել՝ փորձելով դանդաղեցնել նրա հակառակորդ Քամալա Հարիսի՝ ընտրողների շրջանում մեծ ժողովրդականությունը, հաղորդում է Reuters-ը։ Ըստ տեղեկությունների՝ հանրապետականները ծրագրում են 6 նահանգներում 10 մլն դոլար ծախսել գովազդային արշավի վրա՝ դիմակայելու «ընտրողների ոգևորության աճին և Հարիսի համար նվիրատվությունների հոսքին»։ Գործակալությունը նշում է, որ սա կլինի Թրամփի աջակիցների կողմից գովազդային ամենամեծ ներդրումը 2024թ․ հունվարից ի վեր, երբ նա ընդդիմախոսների հետ պայքարում էր Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու առաջադրվելու համար։ |
Բաժանորդագրվել լրահոսին