Իսրայելն իրեն հանցավոր կազմակերպության նման է դրսևորում՝ անտեսելով միջազգային ատյանների որոշումները։ Այս մասին NTV հեռուստաալիքի եթերում ասել է Թուրքիայի արդարադատության նախարար Յըլմազ Տունչը, փոխանցում է ТАСС-ը։ «Իսրայելի պարագլուխը (վարչապետ Բենյամին Նեթանյահուն), որը մեղավոր է Գազայում ցեղասպանության համար, ելույթ է ունենում ԱՄՆ Քոնգրեսում, ինչը պատմության մեջ կմնա որպես սև կետ։ Մեր նախագահի հասցեին անթույլատրելի հայտարարությամբ է հանդես եկել նաև Իսրայելի արտգործնախարարը։ Նեթանյահուի վարչակազմը ռազմական հանցագործներ ու մանկասպաններ են»,- ասել է նա։ |