Լիբանանի անվտանգության ուժերի աղբյուրը Sky News Arabia-ին հայտնել է, որ «Հեզբոլլահ»-ի հրամանատար Ֆուադ Շուքրը սպանվել է իսրայելական հարձակման հետևանքով:
Իսրայելական լրատվամիջոցները` որպես հարվածի հնարավոր թիրախ, նշում են Շուքրին: Ըստ արաբական գործակալությունների՝ նա ծառայել է` որպես Հեզբոլլահի գլխավոր քարտուղար Հասան Նասրուլլայի գլխավոր ռազմական խորհրդական։
ԱՄՆ-ն Շուքրի նկատմամբ պատժամիջոցներ սահմանել է 2015թ-ին: Վաշինգթոնը, ըստ «Rewards for Justice» կայքի, առաջարկել է մինչև 5 միլիոն դոլար պարգև նրա մասին տեղեկությունների համար։ Կայքի տեղեկություններով՝ նրա նկատմամբ հետաքրքրությունը պայմանավորված է «Հեզբոլլահ»-ում ունեցած բարձր պաշտոնով և ամերիկյան թիրախների դեմ մի շարք հարձակումների մասնակցությամբ։ Խոսքը, մասնավորապես, 1983 թվականին Բեյրութում ԱՄՆ-ի ծովային հետևակի զորանոցի ռմբակոծության մասին է, այն ժամանակ ավելի քան 240 ամերիկացի զինվոր է զոհվել։