Տորնադոն ինքնաթիռներ և ուղղաթիռներ է ցրիվ տվել Նիժնեկամսկի «Բեգիշևո» օդանավակայանում։ Քամու հոսքն այսուայնկողմ է նետել Սանկտ Պետերբուրգի քաղաքացիական ավիացիայի համալսարանի չորս Diamond-42 ուսումնական ինքնաթիռ։ Տուժել են նաև վարչական շենքերը։ Տորնադոն պոկել է տանիքներ, երեսպատումներ, տեղ-տեղ պատուհաններ են թռցրել։ Օդանավակայանի երկու աշխատակից վիրավորվել է. նրանք հրաժարվել են հոսպիտալացումից։ «ԿԱՄԱԶ»-ը հայտարարել է, որ տորնադոն ոչ մի կերպ չի ազդել օդանավակայանի շահագործման վրա, այն գործում է` ինչպես նախկինում։ |