Իսրայելը Լիբանանի հետ սահմանին լարվածության պատճառով որոշել է փակել իր օդային տարածքը՝ հուլիսի 30-ին Բեյրութում «Հըզբոլլահ» զինված խմբավորման հրամանատարներից մեկի՝ Ֆուադ Շուքրի ոչնչացումից հետո, որը տեղի է ունեցել իսրայելական հարվածի հետևանքով: Այս մասին հայտնում է Kan ռադիոկայանը։ Նախօրեին Իսրայելը Լիբանանի կողմից իր հյուսիսային տարածքների ուղղությամբ մոտ 10 հրթիռային արձակում է արձանագրել, ՀՕՊ համակարգերը որսացել են հրթիռների մեծ մասը։ |