Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատապարտել է Իրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությունը՝ այն անվանելով Պաղեստինի դեմ ուղղված գործողություն: «Այս ստոր արարքը նպատակ ունի խոչընդոտել Գազայի փառավոր դիմադրությունը և պաղեստինցի մեր եղբայրների արդար պայքարը»,- X-ում գրել է Էրդողանը։ Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան շարունակելու է «բոլոր միջոցներով և ուժերով աջակցել պաղեստինցի եղբայրներին»։ |