Իսրայելի հարվածի հետևանքով զոհված ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի հուղարկավորությունը տեղի կունենա օգոստոսի 2-ին՝ Դոհայում, փոխանցում է Al Hadath հեռուստաալիքը։ Մինչ վերջերս Հանիեն մշտական հիմունքներով բնակվում էր Դոհայում, որտեղից ղեկավարում էր շարժումը և շրջայցեր էր կատարում տարածաշրջանի որոշ երկրներ։ |