ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
«Արևմուտքը փորձում է հայ հասարակությանը տրամադրել ՌԴ-ի դեմ»․ ՌԴ ԱԳՆ
14:18, 31.07.2024 | mamul.am
2639 | 1

Արևմուտքը փորձում է մեդիառեսուրսների ազդեցության ավելացման միջոցով հայ հասարակությանը տրամադրել Ռուսաստանի դեմ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ խոսելով ՀՀ հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնում Արմեն Քոլոյանի ընտրության մասին՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ Տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի տնօրենի տեղակալ Անդրեյ Նաստասինը։

«Հայաստանի, ինչպես և ցանկացած այլ երկրի մեդիառեսուրսների վրա Արևմուտքի ազդեցության աճը ոչ մի լավ բանի չի կարող հանգեցնել։ Ամերիկացիներն ու ԵՄ-ականները իրավիճակային տրամաբանությամբ են գործում՝ նպատակ ունենալով ամենուր հասարակական կարծիքը շրջել ընդդեմ Ռուսաստանի։ Նրանք նաև ցանկանում են նսեմացնել ռուս-հայկական դարավոր բարեկամության նշանակությունը և այն աջակցությունը, որը Մոսկվան ցուցաբերել և ցուցաբերում է եղբայրական Հայաստանին՝ տարբեր ոլորտներում»,- ասել է Նաստասինը։

Նրա խոսքով՝ Մոսկվան և Երևանը հաղորդակցությունների ոլորտում փոխգործակցության կարգավորված մեխանիզմներ ունեն:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր