ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն առնչություն չունի Թեհրանում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության հետ և տեղյակ չի եղել սպանության նախապատրաստման մասին։ Այս մասին Բլինքենն ասել է Channel News Asia-ին տված հարցազրույցում։ «Դա մի բան է, որի մասին մենք չգիտեինք և ներգրավված չէինք»,- նշել է նա։ «Հրադադարի անհրաժեշտությունը շարունակում է մնալ տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու լավագույն միջոցը»,- ասել է Բլինքենը։ |