ԱՄՆ-ն պայմաններ է ստեղծում՝ Ռուսաստանից Հայաստանին հեռացնելու համար։ Այս մասին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները: «Ռուսաստանը երաշխավորել է Հայաստանի անվտանգությունը 2020թ․ Ադրբեջանի հետ պատերազմից հետո և դրանից շատ առաջ, բայց «երես է թեքել»։ Դրանից հետո Հայաստանի բնակչության զգալի մասը ցանկանում է անջատվել Ռուսաստանից։ Մենք դրա համար պայմաններ ենք ստեղծում»,- ասել է նա։ Մեկնաբանելով սենատոր Բեն Քարդինի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը փորձում է «մերձենալ ԱՄՆ-ի հետ՝ ՌԴ-ի կողմից պատասխան քայլերի ենթարկվելու վտանգի տակ», Օ'Բրայենը պատասխանել է, որ Հայաստանի հարցերին մեծ ուշադրություն է դարձվում։ «ԱՄՆ-ն կօգնի Հայաստանին՝ ավելի վճռական քայլեր ձեռնարկելու հարցում»,- հավելել է նա։ |