Իսրայելական հարվածներից հետո Բեյրութում փլատակներում հայտնաբերվել է «Հեզբոլլահ» շարժման հրամանատարներից մեկի՝ Ֆուադ Շուքրի դին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։ Շուքրի մարմինը հայտնաբերվել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի հարավային ծայրամասում գտնվող շենքում։ Նա սպանվել է Իսրայելի պաշտպանության բանակի ավիահարվածի ժամանակ։ Լրատվամիջոցների տվյալներով՝ Շուքրը եղել է Հըզբոլլահի գլխավոր քարտուղար Հասան Նասրուլլայի գլխավոր ռազմական խորհրդականը։ |