ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +23 °C Վաղը`+25 °C
Իրանը խոստացել է վրեժ լուծել
23:18, 31.07.2024 | mamul.am
3565 | 0

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին և նախագահ Մասուդ Փեզեշքիանն արձագանքել են Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեի սպանությանը՝ խոստանալով վրեժ լուծել Իսրայելից։

Խամենեին սպառնացել է, որ Իսրայելը դաժան պատժի կարժանանա։

Իսկ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գլխավոր հրամանատար, գեներալ Հոսեյն Սալամին հայտարարել է, որ Իրանը պատերազմ չի ցանկանում, բայց ոչ մի սպառնալիք անպատասխան չի թողնի: Ըստ գեներալի` Իրանը պատերազմից չի վախենում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր