Իսրայելը Գազայում սպանել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեի 12 հարազատներին, այդ թվում՝ նրա երեխաներին ու թոռներին, հայտարարել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին: «Վերջին հարձակման ժամանակ սիոնիստները Գազայում դիտավորյալ սպանել են պարոն Հանիեի ընտանիքի ավելի քան 12 անդամներին, այդ թվում՝ նրա երեխաներին և երիտասարդ թոռներին»,- ասել է դիվանագետը: |