«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ որքան էլ իշխանությունները փորձում են ցույց տալ, թե որևէ կերպ չեն «վախենում» ընդդիմության պայքարից, փողոց դուրս եկող ժողովրդից, միևնույնն է՝ իրենց ներսում շատ մտահոգ են: Ըստ մեր աղբյուրների՝ տևական ժամանակ է՝ ՔՊ-ն քննարկում է այն հարցը, թե ինչ կարելի է սպասել սեպտեմբերին, քանի որ, մեր տեղեկությունների համաձայն, Բագրատ սրբազանն ասել է, որ սեպտեմբերի 10-ից սկսած՝ թեժ աշուն է սպասվում։ Հունիսի 12-ին Ազգային ժողովի մոտ այն իրավիճակն էր ստեղծվել, որ լուսաձայնային նռնակներ կիրառեցին՝ շարժման մասնակիցներին ցրելու համար»: |