2001 թվականի սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում տեղի ունեցած ահաբեկչությունների մեջ մեղադրվող Խալիդ Շեյխ Մուհամեդը և նրա երկու հանցակիցները համաձայնել են ընդունել իրենց մեղքը՝ ցմահ ազատազրկման դիմաց: ինչպես գրում է ամերիկյան մամուլը, նրանք կխուսափեն մահապատժից, իսկ ԱՄՆ արդարադատության համակարգը կխուսափի դաժան դատավարությունից։ Խալիդ Շեյխ Մոհամեդը, Վալիդ բեն Աթաշը և Մուստաֆա ալ-Հավսավին, մեղադրվում են Նյու Յորքի Համաշխարհային առևտրի կենտրոնի և Պենտագոնի վրա օդային հարձակումներ կազմակերպելու մեջ։ Երեքն էլ 2003 թվականից կալանավորված են, նախ գտնվում էին Կենտրոնական հետախուզական վարչության գաղտնի բանտերում, ապա տեղափոխվել են Գուանտանամոյի բանտ: 2001 թվականի սեպտեմբեր 11-ին «Ալ Քաիդա» մահապարտ ահաբեկիչներն առևանգել են 4 ուղևորատար ինքնաթիռներ, որոնցից երկուսը մխրճվել են Նյու Յորքում Առևտրի համաշխարհային կենտրոնի զույգ-երկնաքերերի մեջ, մեկը հարվածել է Պենտագոնի համալիրին և ևս մեկը, որում պայքարի մեջ են ներքաշվել ահաբեկիչները և ուղևորները, վայր է ընկել Պենսիլվանիայի նահանգում: |