ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Ինչքան էլ TikTok-ում սրտիկներ գնեն՝ գիտեն, որ ատում են». Աննա Մկրտչյան
10:36, 01.08.2024 | mamul.am
2221 | 2

«Այդ բեմականացված կրկեսին ինչպե՞ս կարելի է այցելություն անվանել»,-24-ի եթերում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի մարզեր կատարած այցերից։ «Միգուցե, այնտեղ կան ՔՊ-ականներ, ովքեր կարողանում են 20-25 քաղաքացու դեմքին որոշակի ժպիտ ստեղծել մի քանի րոպեով, որպեսզի Նիկոլ Փաշինյանի TikTok-յան կամեռան կարողանա այդ ժպիտը բռնել, քաղաքացիները մի 25-30 թիկնապահի վախի ազդեցության ներքո անշարժ և անշունչ կանգնեն, որպեսզի այդ նկարահանումն ավարտվի: Դա ծաղրելու տեսարաններ են»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ Փաշինյանի ներկայիս պահվածքը միտում ունի ապացուցելու, որ ինքը դեռ գոյություն ունի. «Ախր իր հեղինակազրկված ԱԱԾ-ն լավ գիտի իրեն ինչքան են ատում։ Ինչքան էլ TikTok-ում սրտիկներ գնեն, բայց այդ ատելությունը իրենք իրենց պատվիրած հարցումներով շատ լավ գիտեն։ Երբ Փողոցում շրջում ես, հասկանում ես, թե ինչ վերաբերմունք կա դրանց նկատմամբ։ Փաշինյանը իր քայլերով ուզում է ապացուցել, որ ինքը դեռ գոյություն ունի այս երկրում, իբր կարողանում է փողոցում քայլել, օդանավ նստել։ Դա ծաղր է հայ ժողովրդի նկատմամբ»,-ասաց նա։

«Փաշինյանը TikTok-ում սրտիկներ գնելով իր հանդեպ ատելությունը չի թաքցնի». Աննա Մկրտչյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր