Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը թուրքական լրատվականներից մեկին տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան բանակցություններին և Հայաստան-Թուրքիա սահմանի հնարավոր բացմանը։ «Ադրբեջանի և Հայաստանի միջև շարունակվում է բանակցային գործընթացը։ Պետք է պատրաստենք մեր սցենարը, որպեսզի այն դրական ավարտ ունենա: Այս պահին այդ ուղղությամբ քայլեր են ընթանում։ Եթե կարգավորման գործընթացն ավարտվի, մենք կակտիվացնենք դրական սցենարը, այսինքն՝ կարող ենք բացել մեր դարպասները սահմանին»,- ասել է Ֆիդանը:
|