ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +16 °C ... +26 °C Վաղը`+28 °C
«Եթե Ադրբեջան-Հայաստան բանակցությունները դրական ավարտվեն, կարող ենք բացել սահմանը». Ֆիդան
11:06, 01.08.2024 | mamul.am
1815 | 0

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը թուրքական լրատվականներից մեկին տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան բանակցություններին և Հայաստան-Թուրքիա սահմանի հնարավոր բացմանը։

«Ադրբեջանի և Հայաստանի միջև շարունակվում է բանակցային գործընթացը։ Պետք է պատրաստենք մեր սցենարը, որպեսզի այն դրական ավարտ ունենա: Այս պահին այդ ուղղությամբ քայլեր են ընթանում։ Եթե կարգավորման գործընթացն ավարտվի, մենք կակտիվացնենք դրական սցենարը, այսինքն՝ կարող ենք բացել մեր դարպասները սահմանին»,- ասել է Ֆիդանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր