ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +18 °C ... +30 °C Վաղը`+32 °C
«Այս իշխանությունները Ռոբերտ Քոչարյանից են վտանգը տեսնում». Արթուր Խաչատրյան
13:18, 01.08.2024 | mamul.am
2078 | 1

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը 168-ի եթերում անդրադարձավ Ռոբերտ Քոչարյանի շուրջ սպասվող նոր զարգացումներին՝ քրեական հետապնդման ակտիվացմանը. «Սա նշանակում է, որ այս իշխանությունները մենակ Ռոբերտ Քոչարյանից են վտանգը տեսնում, ոչ թե նրանցից, ովքեր նստած են համակարգչի դիմաց, լայվեր են մտնում և քաջ-քաջ խոսում են: Ռոբերտ Քոչարյանի շուրջ քրեական ակտիվացման փաստը ցրում է, հերքում է այն բոլոր խոսակցությունները, թե մենք իրենց համար լավագույն ընդդիմությունն ենք, իրական ընդդիմությունը այն քաջերն են, այն դիվանագետներն են, որոնք իրենց հեռախոսի առաջ նստում են, իրենք իրենց վրա գոռում են»: Այն հարցին, թե՝ «Ասացիք՝ վտանգ է տեսնում Ռոբերտ Քոչարյանից. վտա՞նգ է տեսնում, թե՞ Ռոբերտ Քոչարյանի անունը տալով քարոզարշավ անելը ձայներ է բերելու Նիկոլ Փաշինյանին», Խաչատրյանը պատասխանեց, որ չի բացառում. «Չեմ բացառում, դա էլ է տարբերակ։ Իրենք փորձում են հակահերոս ստեղծել, որպեսզի հակահերոսի ֆոնի վրա հերոս խաղան: Բայց այդ հակահերոսը Էդմոն Մարուքյանին չեն սարքում չէ՞, ոչ էլ այն քաջերին, ովքեր նստած են հեռախոսի էկրանի առաջ, սկսում են գոռգոռալ, թե մենք ենք հերոսներ: Թե չէ իրենց կբռնեին, իրենք էլ վեր կկենային՝ տեսեք, մենք ենք իրական ընդդիմությունը, դրա համար էլ մեզ է ուզում բռնել»,-ասաց պատգամավորը:

«Այս իշխանությունները Ռոբերտ Քոչարյանից են վտանգը տեսնում». Արթուր Խաչատրյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր