Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը թելեգրամյան իր ալիքում հատված է հրապարակել Ադրբեջանի ՊՆ-ի հետ առնչվող կայքի հոդվածից։ Փորձագետը մեկնաբանություն չի կատարել՝ այն թողնելով ընթերցողներին․ «Խաղաղություն չեն մուրում, այն ապահովում են զինված ուժով, քանի որ աշխարհը կառուցված է հենց ուժի վրա՝ չնայած բոլոր եվրոպական և համամարդկային արժեքները միասին վերցրած։ Որովհետև, եթե անկեղծ լինենք, ուժը ամենակարևոր եվրոպական և իրապես համամարդկային արժեքն է: Ուստի խաղաղության պայմանագիր չի լինի, քանի դեռ Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ չեն կատարվել։ Առանց պայմանագրի մենք մեզ լավ ենք զգում․․․ Այնպես որ, մենք, մեծ հաշվով, չենք շտապում․․․»,- գրված է հոդվածում։ |