Իրանցի բարձրաստիճան պաշտոնյաները այսօր կհանդիպեն Իսլամական Հանրապետության տարածաշրջանային դաշնակիցների հետ։ Նրանք կքննարկեն Իսրայելի դեմ այն քայլերը, որ կարող են ձեռնարկվել ՀԱՄԱՍ-ի առաջնորդի սպանությանն ի պատասխան։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Գործակալության տեղեկություններով՝ հանդիպմանը կմասնակցեն Եմենում, Լիբանանում և Իրաքում գործող իրանամետ խմբավորումների ներկայացուցիչները։ |