«Ձեր մերկությունը՝ հայկական և հայության շահերը պաշտպանելու առումով, ոչնչով չեք կարողանալու քողարկել, ոչ մի ֆեստով: Եթե անգամ կան անկուշտ, միշտ սոված ու ծարավ, միշտ մի կտոր ձրի հացի կարոտ մարդիկ, որոնք ձեր խրախճանքի սեղանի շուրջ են, չի նշանակում, որ դա ժողովուրդն է»,-«Հայելի» ակումբում, խոսքն ուղղելով Փաշինյանին, ասաց ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ մատնանշելով, որ 2020թ. սկսած բոլոր պարտությունների պատասխանատուն նա է: |