ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Մեղավոր մեկից անդին՝ պատասխանատվությունը պատկանում է յուրաքանչյուրիս»․ Րաֆֆի Հովհաննիսյան
02:30, 02.08.2024 | mamul.am
1588 | 0

ՀՀ ԱԳ նախկին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր արտահերթ քննությունն է մեր հավաքական ժառանգության՝ անցյալից ստացված և հաջորդ սերունդներին փոխանցվող։
Կենսունա՞կ են արդյոք մեր ինքնությունը, կյանքի իրավունքը, արժանապատվությունը, Հայաստան պետություն-հայրենիք-քաղաքակրթություն Արժեքը պահպանելու և հզորացնելու հանձնառությունը։ Սա է մեր դարակազմիկ հիմնահարցը։
Եթե այս գոյութենական անջրպետը պետք է միասին հաղթահարենք ու սերունդաքանդ իջեցված ուղին շրջադարձենք, բոլորս պիտի անցնենք հոգու և ոգու ինքնամաքրման՝ ուժ և պարկեշտություն պահանջող անհավանական ճամփով։
Մեղավոր մեկից անդին՝ պատասխանատվությունը պատկանում է յուրաքանչյուրիս, և ձանձրացնող արդարացումների, «շաբլոնային» չքմեղանքների, ճարպիկ խոսքի ու բառախաղի ժամն սպառվել է շատոնց։
Երդում դրժած, ճշմարտուրաց, հատվածապաշտ, պարտված ու պառկած իշխանախմբից մինչև հրապարակներում, բանտերում և ինքնուրույն պայքարող գործիչներ՝ աշխարհիկ ու հոգևորական, նախկին և ներկա, մինչև կողքից կարծիք գրողներ և, ամենակարևորը. շարքային քաղաքացիներ, պետք է փոխվենք ըստ էության և կանգնենք ապագայի առջև մաքուր ու պատրաստ։
Մեր հիմնահարցը ուրիշ պատասխան-լուծում չունի։
Իսկ այս օրը, որը հաշվետու նոր օրերի վրա իր լույսը պարտավոր է սփռել, ես կյանքի գնով ու ողջ տարողությամբ շարունակում եմ ինձ հասնող տևական հիմնամաքրումը։
Հանուն Լեո-Ռիչարդի, Արենիի և մեզ կրելու եկած հրաշք սերնդի»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր