Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մոսկվան պնդում է, որ Արևմուտքի նպատակը Հարավային Կովկասում իր դեմ երկրորդ ճակատի բացումն է: Ընդ որում, վերջին օրերին կրեմլյան փորձագետներն ավելի քան բաց են խոսում. «Դա պետք է, որպեսզի Ռուսաստանը չկարողանա ազատագրել Ուկրաինան»: Բայց նույն տրամաբանությամբ՝ Հարավային Կովկասում պատերազմ Ռուսաստանին է պետք, որպեսզի Արևմուտքի ուշադրությունը շեղի Ուկրաինայից, նվազեցնի Ուկրաինային արևմտյան աջակցությունը, ինչին ձգտում է հասնել դիվանագիտությամբ, եվրոպական որոշ երկրների անգաժավորմամբ, բայց չի հաջողում»: |