ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+22 °C
«Սամվել Ալեքսանյանին` փող, շարքային քաղաքացուն` պաշտոնական թվեր»․ Բաբկեն Հարությունյան
18:24, 01.08.2024 | mamul.am
2449 | 0

«Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ներմուծում իրականացնող «Մոբայլ Սենթր» ընկերությունը, որը կապվում է Սամվել Ալեքսանյանի հետ, առաջին կիսամյակում հայտնվել է խոշոր հարկ վճարողների ցանկի երկրորդ հորիզոնականում, քանի որ ներմուծում են անում, ԱԱՀ-ն վճարում են, իսկ երբ վաճառում են մեկ այլ սուբյեկտի, որն արտահանումն է անում, ԱԱՀ-ն պետությունը ետ է վերադարձնում։ Պարզ ասած, երկրի օրինակ երկրորդ հարկատուն իրականում երկրորդը չէ, գուցե և հարյուրերրորդն է, իսկ երկրորդ տեղում է հայտնվել միայն տեխնիկական խնդիրներով պայմանավորված։ Նշված ընկերությունը միակը չէ, որ զբաղվում է վերարտահանմամբ, և նմանատիպ վերարտահանմամբ զբաղվող ընկերությունների ապահոված վիճակագրությունը կամ թվերը, իշխանությունները ներկայացնում են որպես մեծ ձեռք բերում, միլիարդավոր դոլարների արտահանում և այլն։ Երկրի բյուջե իրականում դրանից անհամեմատ քիչ գումար է մուտքագրվում, հետևաբար շարքային քաղաքին էլ իր մաշկի վրա գրեթե չի զգում այդ միլիարդավոր դոլարների արտահման օգուտը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր