Անկարայում 26 կալանավորների փոխանակում է տեղի ունեցել, այս մասին հաղորդում է TRT Haber-ը՝ վկայակոչելով Թուրքիայի Ազգային հետախուզության վարչության հայտարարությունը։
«Սա վերջին տարիների ամենախոշոր փոխանակման գործողությունն էր․ 26 բանտարկյալներ պահվում էին 7 երկրների (ԱՄՆ, Գերմանիա, Լեհաստան, Սլովենիա, Նորվեգիա, Ռուսաստան և Բելառուս) բանտերում»,- ասվում է հայտարարության մեջ։