ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+22 °C
«ԵՄ-ին անդամակցելու հանրաքվե նախաձեռնողներն ուզում են մտնել ԱԺ»․ Էդմոն Մարուքյան
20:18, 01.08.2024 | mamul.am
1504 | 0

Հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան, ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում առանձնացրել է իր հարցազրույցի շեշտադրումները․ «Նոյեմբերի 9-ի իրողություններից ոչ մի բան չի մնացել, ոչ մի բան չկա։ Նրանք շարունակում են ասել՝ 9-րդ կետը կատարեք։ Մեկը կարո՞ղ է բացատրել, թե ինչու Հայաստանը դուրս չի գալիս այդ փաստաթղթից։ Ուզո՞ւմ է կատարի այդ 9-րդ կետը։ Ի՞նչ է ուզում Հայաստանը։
▪️«Պատերազմը հետաձգելու կամ թույլ չտալու» փաստարկը, որը շահարկվում է իշխանությունների կողմից, երկրի ներսում կարող է լեգիտիմացնել ցանկացած ապօրինի բան։ Այդ փաստարկով Ալիևը ինչ ասի, պետք է անենք։
▪️Ռուսաստանի հետ հարաբերություններում մենք պետք է գնանք ռեստարտի։ Պետք է խոսակցություն ունենալ նրանց հետ, որպեսզի հասկանալի դառնա, թե մենք ով ենք նրանց համար ու նրանք ով են մեզ համար։
▪️ԵՄ-ին անդամակցելու հանրաքվե նախաձեռնողները ընդամենը նախընտրական քարոզարշավ են սկսել այդ սոուսով։ Նրանք ուզում են մտնել ԱԺ։ Այլ բան չկա»։

Էդմոն Մարուքյանի հարցազրույցը
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր