Շենգավիթում լրագրողները Բագրատ Սրբազանից հետաքրքրվել են՝ աշնանն ի՞նչ է սպասվում․ «Օրակարգը կապված է քաղաքական լուծումներից։ Ներքին քննարկումներ են գնում ճանապարհային քարտեզի առումով, հիմա կարևորն այս ընթացքն է, որ մարզային, բակային այցելությունների ժամանակ հասկանանք ժողովրդի տրամադրությունները»,- ասել է շարժման առաջնորդը։ «Միանշանակ է, որ այս իշխանությունը պետք է հեռանա, բայց ոչ թե հնարավոր է կամ հնարավոր չէ, այլ՝ անհրաժեշտ է, թե անհրաժեշտ չէ․ այս հարցի պատասխանը պետք է լինի․․․ Մարդկանց ցանկությունը, տրամադրությունը տեղն է, փոփոխությունների անհրաժեշտությունն անքննարկելի է իրենց համար։ Շատ քիչ են հարցնում՝ ե՞րբ եք ճանապարհելու, ասում են՝ ե՞րբ ենք ճանապարհելու»,- ասել է Սրբազանը՝ հավելելով, որ օրը շատ հեռու չէ։ |